Ֆինլանդիայում համայնքային ընտրությունները կորոնավիրուսի պատճառով տեղափոխվել են ամառ

20:53   06 Մարտ 2021    363

Ֆինլանդիայում համայնքային ընտրությունները ապրիլից տեղափոխվել են հունիս՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով:

Այս մասին շաբաթ օրը Twitter- ում հայտարարել է Ֆինլանդիայի արդարադատության նախարարությունը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ֆինլանդիայի քաղաքական կուսակցությունների քարտուղարները հանդիպել են արդարադատության նախարար Աննա-Մայա Հենրիքսոնի հետ: Ինը կուսակցություններից ութը պաշտպանել են համայնքային ընտրությունները հունիս տեղափոխելը: Ընտրությունները տեղի կունենան հունիսի 13-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Հենրիքսոնը, իր հերթին, պարզաբանել է, որ տեղափոխման պատճառը կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները