Մոսկվայում աները պատվիրել է փեսայի առեւանգումն ու սպանությունը

21:35   06 Մարտ 2021    360

Մոսկվայում առեւանգել ու սպանել են 43-ամյա տղամարդու: Ոստիկանությանը հաջողվել է թարմ հետքերով բացահայտել հանցագործությունը։

Մայրաքաղաքի Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան ասել է, որ առեւանգումը տեղի է ունեցել հինգշաբթի՝ օրը ցերեկով: Երբ տղամարդը գտնվել է Մարշալ Տուխաչեւսկի փողոցում գտնվող իր տան մոտ, չորս հոգի նրան էլեկտրաշոկերի միջոցով նստեցրել են ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո զոհին տեղափոխել են Կրասնոգորսկ, ապա՝ սպանել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քննությունը պարզել է, որ սպանության պատվիրատուն տղամարդու աներն է: Ներկայումս նա եւ եւս երկու ենթադրյալ կատարողները բերման են ենթարկվել:

Քրեական գործի քննությունը շարունակվում է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները