Բելառուսը սկսել է նավթամթերք մատակարարել ռուսական նավահանգիստներ

21:27   06 Մարտ 2021    398

Բելառուսական նավթամթերքը սկսել են մատակարարել ՌԴ նավահանգիստներ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 5-ին Ուստ-Լուգա նավահանգստի «Պորտէներգո» տերմինալ փոխադրելու համար ավելի քան 5000 տոննա բելառուսական բենզին է ուղարկվել: Առաջին խմբաքանակը ՌԴ-ի տարածք է հասել առավոտյան: Ակնկալվում է, որ մարտի 9-ին այն կհասնի նավահանգստի տերմինալ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, մարտի 6-ին 3600 տոննա ծավալով մազութի խմբաքանակն է բեռնվել՝ Պետերբուրգի նավթային տերմինալ ուղարկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները