Իրանի նախագահը հայտարարել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի անարդար բաշխման մասին

21:54   06 Մարտ 2021    353

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Իրանի բնակիչներին կոչ է արել շարունակել պահպանել կորոնավիրուսի համավարակի հետ կապված կանոնները՝ հաշվի առնելով պատվաստանյութերի սահմանափակ թողարկումն ու դրանց անհավասար բաշխումը աշխարհում:

Շաբաթ օրը Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստի ժամանակ Իրանի նախագահը ժողովրդին նախազգուշացրել է իրավիճակի թերագնահատման վտանգների մասին եւ կոչ է արել պահպանել COVID-19-ի հետ կապված սահմանափակումները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մարդիկ պետք է հիշեն, որ աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը սահմանափակումներ ունի, եւ պատվաստանյութի արտադրությունն ամբողջ բնակչության համար անհնար է: Ավելին, պատվաստանյութի բաշխումը նույնպես արդար չէ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ պատվաստանյութի բաշխումը չի նշանակում այդ խնդրի լուծում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները