ԱՄՆ-ում ռեկորդային գնով վաճառվել է Porsche 911 Turbo S կուպեն

22:15   06 Մարտ 2021    355

ԱՄՆ Իլինոյս նահանգում գտնվող Porsche Exchange դիլերական կենտրոնը հրապարակել է եզակի գույն (Urban Bamboo Chromaflair) ունեցող 911 Turbo S կուպեի լուսանկարները և հայտնել, որ այն ամենաթանկարժեքն է, որը երբևէ վաճառվել է իրենց կենտրոնում:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, գնորդը եզակի երանգով մոդելի համար վճարել է 364 180 դոլար, որով հնարավոր է նոր Rolls-Royce Ghost մակնիշի մեքենա գնե, տեղեկացնում է Hayatsk.info-նլ:

Յուրահատուկ Porsche 911 Turbo S-ի բազային տարբերակի արժեքը կազմում է 203 500 դոլար, 60 հազար դոլար արժեցել է թափքի անհատական գունավորումը Urban Bamboo Chromaflair երանգի ներկով: Ընկերությունը մեքենայի անհատականացման երեք մակարդակ է առաջարկում, որից գլխավորը գույնն է: Մյուս երկու բաղադրիչները ներառում են համալրվածության տարբերակներն ու իրագործման բարդությունը, որոնց գների մասին առանձին են պայմանավորվում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները