Իսպանիայում վրացի նավաստիներին ձերբակալել են 3 տոննա կոկաին տեղափոխող լցանավը բռնագրավելուց հետո

22:57   06 Մարտ 2021    379

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է վրացի չորս նավաստիների՝ երկրի հյուսիսարեւմտյան ափերի մոտ գտնվող Բիսկայան ծոցում 3 տոննա կոկաին տեղափոխող առեւտրային լցանավը բռնագրավելուց հետո:

Այս մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները՝ հղում անելով Քաղաքացիական գվարդիային եւ Իսպանիայի ազգային ոստիկանությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Փետրվարի 23-ին տեղի ունեցած լայնածավալ գործողությունը Պոնտեւեդրա նահանգում տեղակայված մաքսանենգների գործունեության ամիսների հետաքննության արդյունք է:

Պալաուի Հանրապետության դրոշի ներքո նավարկող Nehir լցանավը բռնագրավել են Գալիցիայի ափերի մոտ: Նավը խուզարկելու համար այնտեղ է գործուղվել Ազգային ոստիկանության աբորդաժային խումբ, սակայն նավը հանկարծ սկսել է ջրի տակ անցնել: Իսպանական իշխանությունները պնդում են, որ անձնակազմի անդամները դիտավորյալ են խորտակել նավը՝ փորձելով ոչնչացնել ապացույցները եւ խուսափել քրեական հետապնդումից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները