Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին նա հայտարարել է Der Spiegel-ին տված հարցազրույցում, որը հրապարակվել է շաբաթ օրը:
«Քանի որ այժմ գերմանական կառավարության հետ շինարարության դադարեցման հնարավոր չէ հասնել, ԵՄ-ն պետք է օգտագործի գազատարը որպես լծակ արտաքին քաղաքականության մեջ»,- մեջբերում է թերթը Վեբերի խոսքերը:
Վեբերը առաջին անգամ չէ, որ կարծիք է հայտնում այն մասին, որ նախագծի իրականացումը չի համապատասխանում «Եվրոպայի շահերին»: «Դա տնտեսական տեսանկյունից կայունացնում է Պուտինի համակարգը, որը հիմնականում գործում է ԵՄ-ի եւ նրա պետությունների դեմ»,- պնդում է գերմանացի քաղաքական գործիչը:
ԵԺԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ գազատարի օգտագործումը «պետք է կապված լինի վերապահումների հետ եւ կախված լինի Ռուսաստանի ղեկավարության հետագա գործողություններից»: «Եթե ռուսական ղեկավարությունը չվերադառնա գործընկերային հարաբերությունների, ապա գազատարը չի կարողանա ամբողջ ուժով աշխատել»,- բացատրել է նա իր գաղափարը:
Վեբերը նաեւ կոչ է արել ԵՄ-ին միամիտ չլինել Մոսկվայի եւ այլ աշխարհաքաղաքական խաղացողների հետ հարաբերություններում, այլ ավելի վստահ գործել արտաքին քաղաքականության մեջ:
Hayatsk.info
Հեշթեգներ: