Լիբանանի վարչապետը սպառնացել է դադարեցնել իր լիազորությունները, եթե նոր կառավարություն չձեւավորվի

08:56   07 Մարտ 2021    351

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը շաբաթ օրը սպառնացել է հրաժարական տալ, որպեսզի ճնշում գործադրի քաղաքական գործիչների վրա՝ նոր կառավարություն ստեղծելու համար։ նա նշել է, որ տնտեսությունը խղճուկ վիճակում է, հաղորդում է Reuters-ը:

Բեյրութի նավահանգստում պայթյունից հետո կառավարությունը Դիաբի գլխավորությամբ հրաժարական էր տվել: Կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր Սաադ Հարիրիի թեկնածությունը, բայց նա չկարողացավ ձեւավորել նոր կաբինետ՝ այն քաղաքական փակուղու պատճառով, որում նա հայտնվել էր նախագահ Միշել Աունի հետ հարաբերությունների պատճառով։

Ընթացիկ ֆինանսական ճգնաժամը, որը սկսվել է 2019-ին, ճգնաժամ է առաջացրել նաեւ աշխատաշուկայում, սովի աճի մասին նախազգուշացումներ են արվել եւ արգելափակվել է մարդկանց հասանելիությունը բանկային ավանդներին: Նախարարների նոր կաբինետը կարող է իրականացնել բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են միլիարդավոր դոլարների միջազգային օգնություն ներգրավելու համար:

«Եթե մեկուսացումը օգնում է ձեւավորել կաբինետ, ապա ես պատրաստ եմ դիմել դրան, չնայած դա հակասում է իմ համոզմունքներին, քանի որ այն ոչնչացնում է ամբողջ պետությունը եւ վնաս է հասցնում լիբանանցիներին: Կաթի համար մղվող մարտը բավարար խթան չէ՞ ձեւականությունները հաղթահարելու համար, որպեսզի կառավարություն ձեւավորվի», այս մասին Դիաբը ասել է հեռուստատեսային ելույթի ժամանակ՝ մեկնաբանելով վերջերս Բեյրութի սուպերմարկետում տեղի ունեցած միջադեպը, երբ գնորդների միջեւ ծեծկռտուք էր սկսվել կաթի փոշու համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Բեյրութ  


Վերնագիրի այլ պիտակները