«Aston Martin»-ը կհրաժարվի Valhalla սուպերքարի համար շարժիչի մշակումից

09:07   07 Մարտ 2021    401

Միջին շարժիչով Aston Martin Valhalla սուպերքարը պետք է ստանար 3,0 լիտրանոց սեփական մշակման V6 տուրբոշարժիչ, սակայն Mercedes-Benz-ի հետ համագործակցությունը ստիպել է վերանայել ծրագրերը, հաղորդում է Motor-ը:

Autocar-ին տված հարցազրույցում Aston Martin ընկերության ղեկավար Թոբիաս Մյորսն ասել է, որ Mercedes-Benz-ի հետ անցյալ տարվա գործարքը բրիտանական ապրանքանիշի համար բացել է շատ հնարավորություններ, այդ թվում` բարձրորակ Mercedes-AMG էլեկտրաշարժիչների հասանելիությունը: Այս առումով, հատուկ Valhalla սուպերքարի համար զրոյից սեփական 3,0 լիտրանոց V6 տուրբոշարժիչի մշակումը մեծ հարցականի տակ է, եւ մեքենան, ամենայն հավանականությամբ, կներկայացվի բոլորովին այլ շարժիչով, քան նախատեսված էր: Այս պահին դեռ հայտնի չէ, թե ինչ շարժիչ կստանա Valhalla-ն, բայց ակնհայտ է, որ այն AMG-ի հիբրիդային ագրեգատներից մեկը կլինի:

Aston Martin-ի սեփական մշակման շարժիչը, որը նախատեսված էր հատուկ Valhalla-ի համար, ստացել է TM01 ինդեքսը: Այն պետք է դառնար սուպերքարի հիբրիդային ուժային սարքավորման մի մասը, որի հզորությունը չէր հաղորդվում՝ ըստ լուրերի, այն պետք է մոտ 1000 ձիաուժ կազմեր: Valhalla-ի նոր տարբերակը գնորդներին կցուցադրվի առաջիկա չորս ամիսների ընթացքում։ Մյորսը նշել է, որ մինչ այդ ընկերությունը վերջնականապես պետք է կողմնորոշվի սուպերքարի ուժային սարքավորման հարցում: Valhalla-ն կարժենա 1,2 միլիոն դոլար, իսկ առաջին առեւտրային մեքենաները կհայտնվեն 2023 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Aston-Martin  


Վերնագիրի այլ պիտակները