Ավելին, տարբեր արբանյակներից եւ զոնդերից ստացված տվյալների շնորհիվ փորձագետները գրեթե ամեն օր շարունակում են բացահայտումներ անել:
1977 թվականին ՆԱՍԱ-ն արձակեց Voyager-2 տիեզերական զոնդը, որը նախատեսված էր Արեգակնային համակարգի հեռավոր մոլորակները ուսումնասիրելու համար: 1986-ին նա հասավ Ուրան, եւ գիտնականների ձեռքում անհավատալի տվյալներ հայտնվեցին այս մոլորակի մասին: Ընդ որում, այս տվյալների ուսումնասիրությունը նույնիսկ այսօր աստղագետներին թույլ է տալիս նոր հայտնագործություններ կատարել:
Պարզվում է, որ Ուրանը օրիգինալ մոլորակ է: Նախ, իր առանցքի շուրջ նրա պտտվելու մասին տեսությունը հետադիմական է: Եթե մյուս մոլորակները պտտվելիս հոլի են նման, ապա Ուրանն ավելի շատ նման է տեղում թռվռացող գնդակի: Այս վիճակն ազդում է ոչ միայն մոլորակի վրա ցերեկվա եւ գիշերվա հատուկ փոփոխության, այլեւ նրա մագնիսական բեւեռների վրա:
Ջորջիայում աստղագետների կողմից կատարված վերջին հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ուրանի մագնիսական դաշտը պտտվում է նրա հետ միասին: Պարզ ասած՝ մոլորակի վրա ամեն օր մագնիսական բեւեռների փոփոխություն է տեղի ունենում: Եթե ենթադրենք, որ Երկրի վրա բեւեռների փոփոխություն կլինի, ապա մոլորակին սպառնում է լիակատար փլուզում: Ուրանի վրա նման աղետ ամեն օր է տեղի ունենում:
Արեգակնային համակարգի ամենաանսովոր մոլորակի այս եւ այլ առանձնահատկությունների մանրամասն ուսումնասիրության համար ՆԱՍԱ-ի գիտնականները նախատեսում են դեպի Ուրան անօդաչու առաքելություն կազմակերպելու նախագիծ մշակել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ուրան