ՆԱՍԱ-ն մտադիր է առաջիկա 10 տարում առաջին կնոջն ուղարկել Լուսին

10:42   07 Մարտ 2021    279

ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը ՆԱՍԱ-ն ծրագրում է առաջիկա 10 տարիների ընթացքում առաջին կնոջն ուղարկել Լուսին:

Առաքելությունը նախատեսվում է իրականացնել Artemis ծրագրի շրջանակներում («Արտեմիս»): Դրան կմասնակցի 9 տղամարդ և 9 կին: Նշվում է, որ ծրագրի իրականացումը ձգձգվում է գերծախսերի պատճառով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ինչպես ասում է ՆԱՍԱ-ի տիեզերական ուղևորությունների ղեկավար Չարլի Բլեքվել-Թոմփսոնը, Լուսնի ուսումնասիրությանը վերադառնալը կօգնի ստանալու մի շարք արժեքավոր գիտելիքներ և ունենալու բազմաթիվ գիտական ​​հայտնագործություններ:

«Մենք դեռ շատ բան ունենք իմանալու: Դեռ ուսումնասիրում ենք այն ​​նմուշները, որոնք բերվել են Apollo ծրագրի ընթացքում», – ասել է Բլեքվել-Թոմփսոնը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՆԱՍԱ  


Վերնագիրի այլ պիտակները