Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն համատեղ տակտիկական զորավարժություններ

11:26   07 Մարտ 2021    316

Ռուսաստանն ու Բելառուսը մարտին կանցկացնեն երկու համատեղ տակտիկական զորավարժություն, որոնցում կներգրավվեն ՌԴ Օդադեսանտային զորքերն ու Բելառուսի ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերը, կիրակի հայտնել են ՌԴ ՊՆ-ից:

«Ընթացիկ տարվա մարտի ընթացքում Բելառուսի Հանրապետության Միսնկի շրջանում եւ Ուլյանովսկի շրջանում փորձադաշտերում կանցկացվեն համատեղ ռուս-բերալուսական տակտիկական զորավարժություններ, որոնց կմասնակցեն Ռուսաստանի Օդադեսանտային զորքերն ու Բելառուսի Հանրապետության ԶՈՒ հատուկ գործողությունների ուժերը»,-հայտնել են գերատեսչությունից:

Պոլիվնո ռուսական փորձադաշտում մանեւրները կկայանան մարտի 9-20-ը եւ նվիրված կլինեն խաղաղապահ թեմային: Զորավարժությունների ղեկավարը կլինի Ուլյանովսկի Օդադեսանտային զորքերի առանձին գվարդիական դեսանտային միավորման գնդապետ Վլադիմիր Սելիվյորստովը:

«Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 400 զինծառայող եւ շուրջ 100 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա Ուլյանովսկի միավորումից, իսկ բելառուսական կողմից՝ ավելի քան 80 զինծառայող, որոնք տեղակայված են Բրսետում»,-նշել են ՊՆ-ից:

Բացի այդ, մանեւրերում կներգրավվի ՌԴ Կենտրոնական ռազմական շրջանի երկու Մի-24 հարվածային ուղղաթիռ եւ վեց տրանսպորտառազմական Մի-8ԱՄՏՇ:

«Իսկ մարտի 15-27-ը Բելառուսի Հանրապետության Մինսկի շրջանի Օսիպովիչկի փորձադաշտում կանցկացվեն համատեղ ռուս-բելառուսական զորավարժություններ»,-հայտնել են նախարարությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Բելառուս  


Վերնագիրի այլ պիտակները