Աֆրոամերիկացի Ֆլոյդի մահվան վայրում կրակոցներից 1 մարդ է մահացել

11:56   07 Մարտ 2021    333

Առնվազն 1 մարդ է մահացել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան վայրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է CNN-ը` հղում տալով տեղի ոստիկանությանը:

Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքերով` հրաձգությունը տեղի է ունեցել երկու անձանց միջև վեճի հետևանքով, նրանց ինքնությունը չի բացահայտվել: Վիճաբանության մասնակիցներից մեկը կրակ է բացել: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա մահացել է: Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը:

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով աֆրոամերիկացի իրավախախտին ձերբակալության ժամանակ սպանել է ոստիկանության նախկին սպա Դերեկ Չաուվինը: Մայիսի 25-ին տեղի ունեցած դեպքից հետո համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը ոտքով սեղմած պահում Ֆլոյդի պարանոցը՝ անտեսելով նրա աղաչանքները:

Կատարվածից զայրացած ամերիկացիներն օրեր շարունակ բողոքի ցույցեր են իրականացրել երկրի ամբողջ տարածքում՝ պահանջելով խստագույնս պատժել ոչ միայն Չաուվինին, այլև նրա կողքին գտնվող մյուս երեք սպաներին, որոնք ոչինչ չեն արել մարդու կյանքը փրկելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆրոամերիկա  


Վերնագիրի այլ պիտակները