Պարագվայի նախագահը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ երկրում բողոքի ակցիաների ֆոնին

12:04   07 Մարտ 2021    277

Պարագվայի նախագահ Մարիո Աբդո Բենիտեսը խնդրել է բոլոր նախարարներին հրաժարական տալ կառավարությունում փոփոխություններ իրականացնելու համար, երբ երկրում սկսել են անցկացնել բողոքի ակցիաներ:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին շաբաթ հայտնել է տեղեկատվական տեխնոլոգիաների եւ կապի նախարար Մանուել Բրունետին:

«Նախագահը լսել է քաղաքացիներին: Նա խնդրել է կառավարության բոլոր նախարարներին ներկայացնել հրաժարականի դիմումներ: Նախագահը կհայտարարի փոփոխությունների մասին»,-նրա խոսքերը մեջբերում է ABC Color թերթը:

Ինչպես հայտնում է Բրունետին, Աբդո Բենիտեսը պետք է հայտարարի նոր նշանակումերի մասին մինչեւ օրվա վերջ:

Ուրբաթ Պարագվայի մայրաքաղաքում տեղի է ունեցել հակակառավարական քայլերթ: Բողոքի ակցիան ինչ-որ կուսակցության կամ կազմակերպության նախաձեռնությունը չէ, դրա մասին տեղեկատվությունը քաղաքացիները տարածել են սոցցանցերով: Մասնակիցները մեղադրել են կառավարությանը կոռուպցիայի, համավարակի դեմ պայքարում արդյունավետ միջոցառումների դեղորայքի պակասի, եւ դրա հետեւանքով տնտեսական ճգնաժամի մեջ:

Ակցիան ավարտվել է բախումներով, որոնց հետեւանքով զոհվել է մեկ մարդ, տուժել՝ ավելի քան 20-ը: Շաբաթ ցույցերը շարունակվել են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պարագվայ  


Վերնագիրի այլ պիտակները