Սերբիայի նախագահին ու նրա ընտանիքի անդամներին ավելի քան 1500 անգամ ապօրինի գաղտնալսել են

14:44   07 Մարտ 2021    341

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին ու նրա ընտանիքի անդամներին ավելի քան 1500 անգամ ապօրինի գաղտնալսել են:

Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ նման 1572 դեպք է գրանցվել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հաղորդվում է, որ գաղտնալսել են անձամբ նախագահ Վուչիչին, նրա եղբորը՝ Անրդեյին, հորը՝ Անջելիկոյին և որդուն՝ Դանիլոին:

Ավելի վաղ Սերբիայի ոստիկանությունից հաղորդվել էր, որ ըստ առկա օպերատիվ տեղեկությունների՝ նախագահ Վուչիչի դեմ հունվարի 27-ին մահափորձ է կազմակերպվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Սերբիա  


Վերնագիրի այլ պիտակները