Գիտնականները կանխատեսում են թթվածնային նոր աղետ

17:56   07 Մարտ 2021    313

Գիտնականներ Քրիս Ռեյնհարդը Georgia Tech-ից և Ճապոնիայի Տոհոյի համալսարանից Կազումի Օզակին բացահայտել են, որ ավելի քան մեկ միլիարդ տարի հետո Երկիր մոլորակի մթնոլորտում թթվածնի քանակը կնվազի գրեթե 100 անգամ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «Nature Geoscienc»-ին, որպես փորձ՝ մոդելավորվեց մոլորակի մթնոլորտի էվոլյուցիան՝ հաշվի առնելով երկրաբանական, կլիմայական և կենսաբանական գործոնները: Ընթացքում պարզվեց, որ Երկրի մթնոլորտը կայուն կլինի ևս մեկ միլիարդ տարի:

Սակայն, նրանց կարծիքով, նշված ժամանակահատվածից հետո Արեգակի ակտիվության կտրուկ բարձրացման պատճառով մոլորակի վրա գործնականում թթվածին չի լինի: Դա կհանգեցնի ածխածնի երկօքսիդի նվազման և ֆոտոսինթեզի գործընթացի խաթարման:

Նրանց կարծիքով՝ միայն պարզունակ բակտերիաները, որոնք գոյություն են ունեցել Երկրի վրա 4-ից 2.5 միլիարդ տարի առաջ, կկարողանան ապրել այդպիսի պայմաններում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա  


Վերնագիրի այլ պիտակները