Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է Грузия Онлайн պորտալը:
«Մարտի 6-ին TV Pirveli-ով հեռարձակված սյուժեն, որում պարունակվում են Բերա Իվանիշվիլիի զրույցները Իրակլի Ղարիբաշվիլիի և Անզոր Չուբինիձեի հետ, հղի է կազմակերպված ծանր հանցագործության նախանշաններով:
«Լելոն» պահանջում է՝ անհապաղ հետաքննություն սկսել սյուժեում նշված փաստերի վերաբերյալ, հետաքննությանը ներգրավել միջազգային հեղինակավոր քննչական հաստատություններին, հետաքննության վրա ազդելուց խուսափելու համար Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և Պետական անվտանգության հատուկ ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն պետք է անհապաղ հրաժարական տան:
«Ցանկացած ձևաչափի մասնակցություն Իրակլի Ղարիբաշվիլիի ներգրավմամբ Լելոյի համար անընդունելի է»,-գրել է Մամուկա Խազարաձեն:
Ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության՝ իրենք ստացել են թաքնված աուդիո ձայնագրություն, որում, ըստ իրենց հայտարարության, Բերա Իվանիշվիլին Իրակլի Ղարիբաշվիլիի հետ միասին հրամայել է պատժել մի քանի անձանց, այդ թվում`մեկ երեխայի, անցանկալի մեկնաբանությունների պատճառով:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Իրակլի-Ղարիբաշվիլի