Ջոն Քերին Լոնդոն, Բրյուսել և Փարիզ կայցելի

13:58   07 Մարտ 2021    551

Կլիմայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին մարտի 8-10-ը կմեկնի Լոնդոն, Բրյուսել և Փարիզ՝ քննարկելու կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի՝ Վաշինգտոնում կայանալիք համաժողովի նախապատրաստման հետ կապված հարցեր:

Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ սպասվող համաժողովում նախատեսվում է քննարկել շրջակա միջավայր վնասակար արտանետումների կանխելուն ուղղված քայլերի համադրման խնդիրը:

ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Ջո Բայդենը որոշում ստորագրեց ԱՄՆ-ը Կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրին կրկին միանալու մասին: ԱՄՆ-ը այդ համաձայնագրից դուրս էր բերել նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դոնալդ-Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները