«Սպիտակ տան նոր վարչակազմն արդեն մտադրություն է հայտնել իրանական միջուկային խնդրի շուրջ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին վերադառնալու հարցում... Մենք լիահույս ենք ԱՄՆ-ի անկեղծ մտադրությունների հարցում եւ համարում ենք, որ Վաշինգտոնը պետք է անհապաղ ձեռնարկի կառուցողական քայլեր, չեղարկի Իրանի, ինչպես նաեւ երրորդ երկրների դեմ միակողմանի պատժամիջոցները»,-հայտարարել է նա Պեկինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Վան Իի խոսքով՝ Չինաստանը հույս ունի, որ Միացյալ Նահանգները կչեղարկեն ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ կազմակերպությունների դեմ պատժամիջոցները, որոնց ամերիկյան իշխանությունները մեղադրում են «Թեհրանի հետ ապօրինի համագործակցության մեջ»:
«ՀՀԳԾ-ն չի կարող լուծել Մերձավոր Արեւելքում եւ Պարսից ծոցի տարածքում բոլոր խնդիրները... Մենք առաջարկում ենք ստեղծել բազմակողմանի հարթակ երկխոսության համար, որը հասանելի կլինի բոլոր շահագրգիռ կողմերին: Դրա շնորհիվ կարելի է համատեղ ջանքերով չեղարկել տարաձայնությունները, ապահովել խաղաղություն եւ կայունություն այդ տարածաշրջանում»,-եզրափակել է նախարարը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Չինաստան