Իսլանդիան 20 000 եվրո է հատկացրել երկրի առաջին սևամորթ բնակչի հուշարձանի համար

20:14   07 Մարտ 2021    320

Իսլանդական իշխանությունները 20 000 եվրո են հատկացրել երկրի առաջին սևամորթ բնակիչ Հանս Յոնաթանի հուշարձանի համար, Յոնաթանը երկիր էր ժամանել 1802 թվականին: Այս մասին գրում է Iceland Monitor-ը:

Հուշարձանը տեղադրվելու է Դյուպիվոգյուր քաղաքում: Դրա հեղինակը Սիգյուրդյուր Գուդմունդսոնն է, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հանս Յոնաթանը ծնվել է Կարիբյան ավազանի դանիական գաղութ Սանտա Կրուս կղզում, 1784 թվականին: Մայրը ստրկուհի էր, հայրը ՝ եվրոպացի: 12 տարեկանում տղային բերել են Դանիա: Այնտեղ նա փախել է ստրկությունից, մտել է նավատորմ ու իրեն ազատ մարդ է հայտարարել:

Յոնաթանը դատարանում պայքարել է իր ազատության համար, բայց գործը տանուլ է տվել:

18 տարեկանում նա փախել է Իսլանդիա, որտեղ ապրել է որպես ազատ մարդ: Յոնաթանն ամուսնացել է տեղացի կնոջ հետ և ունեցել է 2 երեխա:

Այժմ Իսլանդիայում ապրում է Հանս Յոնաթանի առնվազն 100.000 հետնորդ:

Իսլանդիայում 2017 թվականին թողարկվել է նրա կյանքի մասին վավերագրական ֆիլմ ՝ «Մարդը, ով իրեն գողացավ»: Ֆիլմի հիմքում Գիսլի Փալսոնի համանուն գիրքն է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իսլանդիա  


Վերնագիրի այլ պիտակները