ԵՄ-ն հայտարարել է համավարակի ֆոնին «կանաչ անձնագրեր»-ի ներդրման մասին. VIDEO

12:29   06 Ապրիլ 2021    150

ԵՄ-ն հայտարարել է, որ կստեղծի «կանաչ անձնագրեր», որոնք կապահովեն անվտանգ ճանապարհորդություն ԵՄ սահմաններում: Փաստաթուղթը ծառայելու է որպես ապացույց այն բանի, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, ստացել է կորոնավիրուսի բացասական թեստ կամ արդեն ապաքինվել է:

Բրյուսելում հայտարարել են «կանաչ անձնագրեր» ներդնելու մտադրության մասին, որոնց նպատակն է ցույց տալ, որ տվյալ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, հայտնում է France 24-ը, նշելով՝ միջոցը ներդրվում է ԵՄ տարածքում անվտանգ տեղաշարժ ապահովելու համար:

Անձնագրերը հասանալի կդառնան հունիսի սկզբից:

Այս առնչությամբ ֆրանսիական լրատվամիջոցը նշում է՝ զբոսաշրջային երկրները, ինչպիսին է օրինակ Իտալիան, արդեն կորցնում են համբերությունը: Տեղական հյուրանոցները դատարկ են, բայց դրանց տերերը հույս ունեն, որ այս անձնագրերը լուծում կդառնան իրենց խնդիրների համար:

Villa Borghese Sofitel հյուրանոցի տնօրեն Էդուարդո Գուինտոլիի խոսքով՝ անձնագրերը կօգնեն մարդկանց վստահություն և հանգստություն ունենալ ճանապարհորդելիս:

«Կարծում եմ, որ դա պետք է արագ տեղի ունենա, քանի որ ամեն անցնող օր վատնված օր է»,- ասել է նա:

Նշենք՝ այս ընթացքում որոշ երկրներ սկսել են ավելի ակտիվորեն տեղական նախաձեռնություններ իրականացնել: Օրինակ՝ Բեռլինում, որտեղ այցելուները թանգարան մուտք գործելուց առաջ կորոնավիրուսի թեստ են հանձնում: Այս միջոցը այցելուներին և թանգարանի ղեկավարին վստահություն է ներշնչում:

Լրատվամիջոցի հետ զրույցում Պերգամոնի թանգարանի տնօրեն Շտեֆան Վեբերն մանրամասնել է, որ «իրենք ուրախ են, որ վերոհիշյալ միջոցը օգնել է թանգարանին վերաբացվել»:

«Սա մեզ վստահություն է տալիս ապագայի նկատմամբ»,- ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի նման Եվրամիության անդամ չհանդիսացող երկրներից ժամանող զբոսաշրջիկներին, ապա France 24-ը նշում է՝ ներկայում ԵՄ-ն այժմ բանակցություններ է վարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխարհի այլ երկրներում անձնագրերի ճանաչման հարցի շուրջ:



Hayatsk.info

Հեշթեգներ: ԵՄ  


Վերնագիրի այլ պիտակները