Լուկաշենկո. Մի շարք երկրներում բելառուսական դիվանագիտական ներկայության հեռանկարները չեն վերանայվում

15:25   06 Ապրիլ 2021    166

Մի շարք երկրներում բելառուսական դիվանագիտական ներկայության հեռանկարները չեն վերանայվում:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այս մասին հայտարարել է այսօր արտասահմանյան հաստատությունների ցանցի օպտիմալացման հարցով խերհրդակցության ժամանակ:

«Կարեւոր է, որպեսզի դիվանագիտական ծառայության մարմինների համակարգը ոչ մի դեպքում չվերածվի քարացած կառույցի, որտեղ աշխատում են կյանքից կտրված տեսաբաններ: Մի շարք երկրներում մեր բազմամյա փորձը վկայում է, որ այնտեղ բելառուսական դիվանագիտական ներկայության հեռանկարները չեն վերանայվում,- ասել է պետության ղեկավարը: - Ուրեմն ինչո՞ւ պահպանենք մեր դեսպանատները, դրանք պահելու համար բյուջեից միջոցներ ծախսենք: Ինչի՞ համար է պետք այնտեղ դիվանագետների լիակազմ հաստիքներ ունենալ, որոնք պատասխանատու են ուղղությունների համար, որոնց, մեղմ ասած, դադար է տրվել: Այնպիսի դեպքերում, երբ պետք է աշխատել փոխադարձության պայմաններում, ապա դա վերջերս արվել է Լեհաստանի եւ Լիտվայի հետ»:

Լուկաշենկոն նշել է, որ ծայրահեղ դեպքում բոլոր հետաքրքրող հարցերը կարելի է քննարկել ՄԱԿ, մյուս միջազգային կազմակերպությունների հարթակներում՝ Նյու Յորքում, Ժնեւում կամ Վիեննայում:

Բելառուսի նախագահը հիշեցրել է, որ մի շարք երկրներում Բելառուսն ունի լավ աշխատող ապրանքաբաշխիչ ցանցեր: Սրա հետ կապված նա բարձրացրել է հարցը՝ արդյոք անհրաժեշտություն կա՞ դրանք կրկնօրինակել դեսպանատներում մեր առեւտրային ներկայացուցիչներով: «Գուցե ավելի արդյունավետ կլինի այդ հաստիքային միավորները տեղափոխել այնտեղ, որտեղ դրանք իսկապես պահանջվա՞ծ կլինեն հրատապ խնդիրների լուծման համար»,- նշել է Բելառուսի ղեկավարը:

«Կրկնեմ իմ գլխավոր պայմանը՝ արտասահմանում նոր հաստատություններ բացել միայն եղած պաշարների գրագետ վերաբաշխման հաշվին: Չպետք է լինի հաստիքների ոչ մի ուռճացում»,- շեշտել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լուկաշենկո  


Վերնագիրի այլ պիտակները