Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց թարմ ցուցակը

21:55   06 Ապրիլ 2021    231

Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց թարմ ցուցակը:

Ցուցակը, ինչպես եւ նախորդ տարի, գլխավորել է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը: Երկրորդ տեղն առաջին անգամ զբաղեցնում է Իլոն Մասկը՝ բարձրանալով 31-րդ հորիզոնականից: Համաշխարհային բոլոր 27755 միլիարդատերերի կարողությունը ռեկորդային 13.08 տրիլիոն դոլար է կազմել՝ նախորդ տարվա համեմատ 64 տոկոսով ավել, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Amazon-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսը, ինչպես եւ նախորդ տարի, գլխավորել է Forbes-ի՝ մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Մեկ տարվա ընթացքում նրա կարողությունն աճել է 64 միլիարդ դոլարով եւ կազմել 177 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում է Իլոն Մասկը, ով մեկ տարում իր կարողությունն ավելացրել է 126.4 միլիարդ դոլարով: Անցյալ տարի նա վարկանիշում զբաղեցնում էր ընդամենը 31-րդ տեղը: Մեկ տարվա ընթացքում Tesla-ի բաժնետոմսերի արժեքնա ավելացել է 720 տոկոսով: Երրորդ տեղում է LVMH նորաձեւության տան սեփականատեր Բեռնար Առնոն եւ նրա ընտանիքը, ում կարողությունը Forbes-ը 150 միլիարդ դոլար է գնահատել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները