NASA-ի ուղղաթիռն առաջին լուսանկարն է արել Մարսի վրա

09:54   07 Ապրիլ 2021    174

NASA-ի Ingenuity ուղղաթիռը, որը Մարս է ժամանել Perseverance Rover-ի հետ, առաջին լուսանկարն է արել կարմիր մոլորակի վրա:

Այս մասին հայտնել են տիեզերական գործակալությունից։

«Լուսանկարն արվել է ապրիլի 3-ին: Մինի-ուղղաթիռը գտնվում էր մարսագնացի տակ և պատրաստվում էր վայրէջք կատարել։ Գունավոր կադրը ցույց է տալիս մարսյան Յեզերո խառնարանի հատակը», – ասված է հաղորդագրության մեջ:

NASA-ում ենթադրում են, որ Ingenuity-ն մի քանի լուսանկար կուղարկի գործակալություն, որոնք արվել են փորձնական թռիչքների ժամանակ:

Նաև ապրիլի 12-ին պլանավորված է ուղղաթիռի կառավարվող թռիչքը, որը կդառնա առաջին թռչող սարքը մեկ այլ մոլորակի վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: NASA  


Վերնագիրի այլ պիտակները