Լավրովը հայտնել է կարիքավոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարելու ՌԴ-ի պատրաստակամության մասին

10:03   07 Ապրիլ 2021    156

Ռուսաստանը պատրաստ է կարիքավոր երկրներին COVID-19-ի դեմ պատվաստանյութեր մատակարարել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը պակիստանյան News International-ի հետ հարցազրույցում:

«Այս փուլում առաջնայինը բնակչության պատվաստումն է: Հակակովիդային դեղամիջոցների արդարացի բաշխման հարցն, իհարկե, չափազանց զգայուն է, հատկապես շատ աղքատ երկրների համար: Այս կապակցությամբ պատրաստ ենք թափանցիկ հիմքով մատակարարել ռուսական անվտանգ եւ արդյունավետ պատվաստանյութեր: Այս ուղղությամբ մեծ աշխատանք է կատարվում»,- ասել է նա:

Լավրովը հիշեցրել է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին համաձայնագրերի են հասել ավելի քան 50 պետությունների հետ, իսկ որոշ երկրներում գործարկված է դրա արտադրությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Շարունակում ենք մեր ավանդը բերել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերի մեջ: Այսուհետեւ եւս օգնելու ենք տուժած պետություններին՝ ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ բազմակողմ կյառույցների գծով»,- նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ներկայիս ճգնաժամը վերստին ցույց տվեց, որ ժամանակակից աշխարհի խնդիրների մեծամասնությունը վաղ թե ուշ ընդհանուր է դառնում: «Դրանց դեմ կարելի է արդյունավետորեն պայքարել միայն միավորվելով: Ուստի մենք ամենասկզբից մեր գործընկերներին համատեղ քայլերի կոչ ենք արել: Հիմա առանձնապես կարեւոր է, որ կասեցվի ապրանքային խոչընդոտների, ոչ լեգիտիմ պատժամիջոցների, ֆինանսական, տեխնոլոգիական եւ տեղեկատվական ոլորտներում սահմանափակումների գործողությունը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լավրով  


Վերնագիրի այլ պիտակները