Դուբայում մերկ ֆոտոսեսիայի մասնակիցները կարտաքսվեն երկրից

10:10   07 Ապրիլ 2021    138

Դուբայում մերկ ֆոտոսեսիայի համար, նախնական տվյալներով, ութ ռուս կին է բերման ենթարկվել:

Dubai Marina թաղամասում բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբում մերկ ֆոտոսեսիայի մասնակիցները կարտաքսվեն:

Տեղական ոստիկանությունն ընդհանուր 40 մարդ է բերման ենթարկել, ովքեր մասնակցել են ֆոտոսեսիային:

Այս շաբաթվա սկզբին մերկ կանանց լուսանկարներն ու տեսանյութերը տարածվել էին սոցիալական կայքերում եւ շոկ էին առաջացրել էմիրություններում, որտեղ իսլամական իրավունքի վրա հիմնված օրենքն ազատազրկում է նախատեսում այդպիսի արարքների համար՝ «հասարակական այլասերության» եւ պոռնոգրաֆիայի արտադրության մեղադրանքով: Հետաքննությունից հետո Դուբայի գլխավոր դատախազ Էսամ Իսա ալ-Հումայդանը հայտարարել էր, որ ֆոտոշարքի հեղինակները կուղարկվեն իրենց հայրենիք:

Դուբայի ոստիկանությունը հրաժարվել է հայտնել ձերբակալվածների ինքնությունը: Տեսանյութում մեկ տասնյակից ավելի կանայք են նկարահանվել: Ուկրաինայի եւ Ռուսաստանի իշխանությունները հաստատել են, որ իրենց քաղաքացիները բերման են ենթարկվել: Արագ արտաքսումը Դուբայի իրավական համակարգում հազվադեպ երեւույթ է:

Նման դեպքերը սովորաբար փոխանցվում են դատարան կամ այլ կերպ են քննվում արտաքսումից առաջ: «Դատախազը կարգադրել է ամբաստանյալներին արտաքսել՝ օրենքին եւ բարոյականությանը հակասող վարքի համար»,- ասել է ալ-Հումայդանը՝ հավելելով, որ կանանց մեղադրանք է առաջադրվել երկրի հասարակական պարկեշտության մասին օրենքի խախտման համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Դուբայ  


Վերնագիրի այլ պիտակները