Հարձակում է իրականացվել իրանական բեռնատար նավի վրա
10:55
07 Ապրիլ 2021
165
Հարձակվել են իրանական բեռնանավի վրա, որը գտնվել է Կարմիր ծովում։ Նավը պատկանել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է Al-Arabiya-ն։ Հարձակումն իրականացվել է Էրիթրեայի ափերի մոտ։ Համաձայն նախնական տեղեկությունների, հարձակման հետեւանքով կան տուժածներ։
Դեռեւս հայտնի չէ, թե ովքեր են կանգնած հարձակման հետեւում։ Իսրայելական N12 –ն էլ հայտնում է, որ իրականում հարձակման է ենթարկվել իրանական այն նավը, որը այդ շրջանում հետախուզական աշխատանքներ է իրականացրել։