Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1025 նոր դեպք, մահացել է 24 մարդ

11:20   07 Ապրիլ 2021    382

Հայաստանում ապրիլի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1025 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198898 դեպքի:

Այս մասին Hayatsk.info-ին հայտնեցին Հայաստանի ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 884929 վերջին մեկ օրում` 4639 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 16088 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 375-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 178227 անձ` վերջին մեկ օրում 626 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 3647 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 936 է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները