Ռուսաստանի ԱԳՆ-ում պատմել են, թե երբ ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը կվերադառնա Վաշինգտոն

11:28   07 Ապրիլ 2021    192

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում չի վերադառնա Վաշինգտոն, սակայն, ընդհանուր առմամբ, այս հարցի լուծումը կախված է ամերիկյան կողմի պատրաստակամությունից՝ գոնե հարաբերությունների որոշակի կարգավորման գնալ Մոսկվայի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Նա այսպես է պատասխանել Անտոնովի՝ Նահանգներ վերադառնալու ժամկետների որոշման մասին հարցին:

«Դա առաջիկա օրերի հարցը չէ... Մենք կճշտենք ժամկետները՝ կախված նրանից, թե Վաշինգտոնն ինչ քայլեր կձեռնարկի երկկողմ թրեքի վրա: Մենք ակնկալում ենք, որ նրանք դեռ կկարողանան ցանկություն ցուցաբերել մեր հարաբերությունների գոնե հարաբերական կարգավորման հարցում եւ այս առումով տեսանելի, ինչ-որ շոշափելի եւ նկատելի մի բան կձեռնարկեն»,- ասել է Ռյաբկովը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ABC News-ին տված հարցազրույցում ասել էր, որ Վլադիմիր Պուտինը «կվճարի» ամերիկյան ընտրություններին, իբր,միջամտության համար: Բացի այդ, դրանում Բայդենը դրական է պատասխանել հարցին՝ արդյո՞ք նա Ռուսաստանի նախագահին «մարդասպան» է համարում: Դրանից հետո Անտոնովը հրավիրվել էր Մոսկվա՝ խորհրդակցությունների եւ վերլուծելու, թե ինչ անել եւ ուր շարժվել Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների համատեքստում:

Մասնավորապես, դեսպանը հանդիպումներ է ունեցել ԱԳՆ-նում, Պետդումայում, Դաշնության խորհրդում, ինչպես նաեւ՝ նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները