Հորդանանի նախկին թագաժառանգը տնային կալանքի տակ էր հայտնվել այն բանից հետո, երբ մասնակցել էր ցեղային հանդիպումներին, որտեղ բացահայտ քննադատվել էր նրա եղբայրը` Հորդանանի միապետ Աբդուլլահ 2-րդը։
Հիշեցնենք՝ Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադն ասել էր, որ արքայազնն օտարերկրյա ուժերի հետ երկիրն ապակայունացնելուն ուղղված «չարամիտ դավադրության» մաս է կազմում։
BBC-ի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բն Ֆարհանը պատվիրակության հետ մեկնել էր Հորդանանի մայրաքաղաք Ամման՝ «Հորդանանի թագավոր Աբդուլլահ 2-րդին և կառավարությանը լիակատար համերաշխություն հայտնելու»։ Ըստ նրանց, սա Սաուդյան Արաբիայի միակ և միասնական կարծիքն է և ցանկացած ենթադրություն այն մասին, որ Սաուդյան Արաբիան ներգրավված է իր հարևանի ապակայունացման փորձերին՝ «անհեթեթություն» է։
Կիրակի հորդանանցի պաշտոնյաները հայտնել էին, որ միառժամանակ հետևում են արքայազն Համզայի գործողություններին։ Նրանք հայտնել էին, որ դավադրություն է կազմակերպվում Հաշեմյան ընտանիքի նկատմամբ և նշել, որ դա երկու աղբյուր ունի՝ արքայազն Համզան և պաշտոնյաներ, որոնք կապեր ունեն մեկ այլ պետության հետ։
Ֆինանսների նախկին նախարար Բասեմ Իբրահիմ Աուադալլահը, որը միջադեպի հետևանքով ձերբակալվածների թվում է, հզոր արտաքին կապեր ունի՝ այդ թվում Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄԷ փաստացի կառավարիչ, թագաժառանգ Մուհամեդ բն Զայեդի հետ։
BBC-ին նշել է, որ Սաուդյան Արաբիան և Հորդանանը պատմականորեն կապված են միմյանց և անհասկանալի է՝ Հորդանանն ապակայունացնելու փորձերին Սաուդյան Արաբիայի մասնակցությունը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Հորդանանի նախկին թագաժառանգ արքայազն Համզան տնային կալանքի տակ է՝ թագավորությունում «անվտանգության և կայունության» դեմ ուղղված գործողությունների մեղադրանքով։ Հորդանանի փոխվարչապետ Այման Սաֆադն ասել է, որ արքայազնն օտարերկրյա ուժերի հետ երկիրն ապակայունացնելուն ուղղված «չարամիտ դավադրության» մաս է կազմում։
Հորդանանի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` դավադրության գործով ձերբակալվել է 14-ից 16 մարդ՝ այդ թվում ֆինանսների նախկին նախարար Բասեմ Իբրահիմ Աուադալլահն ու թագավորական ընտանիքի անդամ Շարիֆ Հասան բեն Զաեդը: Միևնույն ժամանակ, բանակի հրամանատարությունը հերքել է նախկին թագաժառանգ արքայազն Համզայի ձերբակալման մասին տեղեկությունը:
Համզան, որին Աբդուլլահ 2-րդը զրկել է թագաժառանգի տիտղոսից 2004 թվականին, մեղադրել է Հորդանանի ղեկավարությանը կոռուպցիայի, նեպոտիզմի և ավտորիտար կառավարման համար: Շաբաթ օրը BBC-ին ուղղարկած տեսանյութ արքայազնն ասել էր․ «Ոչ ոք ի վիճակի չէ որևէ բանի մասին խոսել կամ կարծիք հայտնել՝ առանց բռնության, ձերբակալման, հետապնդումների և սպառնալիքների ենթարկվելու»։
Այս միջադեպից հետո արքայազն Համզան արժանացել է զգալի թվով հորդանանցիների համակրանքին, որոնք կարծում են, որ այժմ արքայազնին վարկաբեկելու արշավ է սկսվել։
Երեկ նախկին թագաժառանգ Համզան ստորագրել է նամակ, որով խոստացել է հավատարիմ մնալ իշխող Հաշեմյան միապետական ընտանիքի ավանդույթներին և մոտեցումներին։ Նամակը հաջորդել է թագավոր Աբդուլլահ 2-րդի կողմից՝ ընտանիքում առկա տարաձայնությունները վերացնելու վերաբերյալ միջնորդությանը համաձայնություն տալուն, ինչպես նաև արքայազն Հասանի և թագավորական ընտանիքի այլ բարձրաստիճան անդամների հետ հանդիպմանը։
Համզան Հորդանանի ներկայիս Աբդուլլահ Առաջին թագավորի կրտսեր խորթ եղբայրն է և նախկին թագավոր Ալ Հուսսեյն Առաջինի և նրա 4-րդ կնոջ՝ Նուր թագուհու առաջնեկը։ 2004 թվականին, գահ բարձրանալուց 5 տարի անց, Աբդուլլահ թագավորը արքայազն Համզային զրկել է «թագաժառանգ» տիտղոսից՝ նշելով, որ այն համադրելի չէ իր ստանձնելիք պաշտոնների հետ։ Երկուսի միջև հարաբերություններում ոչ մի բացահայտ մրցակցություն առ այսօր չի եղել։
Հիշեցնենք, որ սա Թագավորությունում հազվագյուտ միջադեպ է։ Հորդանանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցն է և տարիներ ի վեր ամենակայուն պետությունը։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սաուդյան-Արաբիա