Աֆղանստանում պայթյունի հետևանքով մոտ 20 մարդ է տուժել

12:52   07 Ապրիլ 2021    184

Աֆղանստանի արևելքում գտնվող Նանգարհար նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 18-ը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է Tolo News հեռուստաալիքը։

Ըստ աղբյուրի՝ Ջալալաբադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թվում են եղել ոչ միայն խաղաղ բնակիչներ, այլև՝ 3 ոստիկան:

Պայթյունի պատճառներն անհայտ են: Դեռևս տեղական ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները