Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Կանադան բախվել է կորոնավիրուսի երրորդ ալիքին

13:33   07 Ապրիլ 2021    183

Կանադայում արդեն կորոնավիրուսի տարածման երրորդ ալիքն է սկսվել:

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին հայտնել երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

«Ողջ աշխարհով մեկ երկրներն այս պահին լրջորեն բախվում են համավարակի երրորդ ալիքին: Եվ հենց հիմա նաև Կանադան»,- ասել է քաղաքական գործիչը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Թրյուդոն նաև հայտնել է, որ մտադիր է իրավիճակը քննարկել Օնտարիո նահանգի վարչապետ Դագ Ֆորդի հետ: Այդ նահանգում շաբաթ օրվանից մասնակի մեկուսացման ռեժիմ է սահմանվել «Քովիդ-19»-ով վարակվածների թվի կտրուկ աճի պատճառով:

ԶԼՄ-ների տվյալներով՝ վերջին շավաթվա ընթացքում Կանադայում օրական հայտնաբերվել է մոտ 5200 վարակման դեպք: Մեծացել է հոսպիտալացվող հիվանդների թիվը:

Միևնույն ժամանակ հաղորդվում է, որ Կանադայում 10 մլն չափաբաժին հակակորոնավիրուսային պատվաստանյութ է տեղաբաշխվել:

Worldometers կայքի տվյալներով՝ Կանադայում համաճարակի ողջ ընթացքում վարակվել է ավելի քան 1 մլն մարդ, մահացել՝ ավելի քան 23 հազարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջասթին-Թրյուդո  


Վերնագիրի այլ պիտակները