Բրազիլիայում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը 24 ժամվա ընթացքում առաջին անգամ գերազանցել է 4000-ը

14:37   07 Ապրիլ 2021    156

Բրազիլիայում մեկ օրվա ընթացքում առաջին անգամ ավելի քան 4000 մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսից:

Հիվանդանոցները գերբծանրաբեռնված են, մարդիկ մահանում են որոշ քաղաքներում բուժման սպասումով, իսկ շատ թաղամասերում առողջապահական համակարգը փլուզման եզրին է:

Երկրում մահացածների ընդհանուր թիվը այժմ գրեթե 337.000 է կազմում՝ զիջելով միայն ԱՄՆ-ի վիճակագրությանը:

Սակայն նախագահ Ժաիր Բոլոնարուն շարունակում է դեմ հանդես գալ համավարակի տեմպի զսպմանն ուղղված ցանկացած միջոցառոման: Նա պնդում է, որ կարանտինից տնտեսությանը հասցված վնասն ավելի վատ կլինի, քան բուն կորոնավիրուսի հետեւանքները:

Երեքշաբթի համակիրների առջեւ իր ելույթի ժամանակ նա քննադատել է կարանտինային միջոցառումները ՝ հայտարարելով, որ դրանք ճարպակալման, դեպրեսիայի եւ գործազրկության են հանգեցրել: Ընդ որում, նա չի մեկնաբանել վերջին 24 ժամվա ընթացքում գրացված 4195 մահվան դեպքը:

Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ մինչ օրս Բրազիլիան կորոնավիրուսով վարակման ավելի քան 13 միլիոն դեպք է գրանցել: Մարտին կորոնավիրուսից շուրջ 66 570 մարդ է մահավել, ինչը կրկնակի անգամ ավել է նախորդ ամսվա ռեկորդից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բրազիլիա  


Վերնագիրի այլ պիտակները