Երկու ուկրաինացի զինծառայողներ կրակ են բացել ուղևորատար գնացքի վագոնում
14:53
07 Ապրիլ 2021
173
Թիվ 126 Կոնստանտինովկա-Կիև երթուղով գնացքի վագոնում երկու ուկրաինացի զինծառայողներ կրակ են բացել:
Որևէ մեկը չի տուժել, սակայն ոստիկանության գործողության արդյունքում գնացքը կանգնել է գծերի վրա մոտ վեց ժամ:
«Վերոհիշյալ անձինք զենք կրելու թույլտվություն ունեցել են: Նախնական տվյալների համաձայն հաստատվել է, որ կրակոցներն արձակվել են ծառայողական զենքից: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել»,-ասված է հաղորդագրության մեջ։