Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան «վատագույն իրավիճակում» է գտնվում

15:16   07 Ապրիլ 2021    145

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը, իր կուսակցության խոշոր համաժողովի ժամանակ դիմելով կուսակցության անդամներին, հայտարարել է, որ երկիրը ներկա պահին գտնվում է «երբևէ ամենավատ իրավիճակում»:

«Բարելավել մարկանց կյանքի չափանիշները... անգամ երբևէ ստեղծված ամենավատ իրավիճակում, որում ստիպված ենք աննախադեպ թվով մարտահրավերներ հաղթահարել, ինչը կախված է կուսակցության անդամների գործունությունից»,- The Independent-ի փոխանցմամբ ասել է երկրի ղեկավարը:

Փորձագետերը կարծիք են հայտնել, որ Կիմ Չեն Ընի համար ներկա պահին ամենադժվար ժամանակներն են, երբ լրանում է նրա կառավարման տասնամյա ժամկետը, իսկ Հյուսիսային Կորեան կորոնավիրուսով պայմանավորված «լոքդաունի» հետևանքով բախվել է տնտեսական խնդիրների` հաշվի առնելով նաև ամերիկյան պատժամիջոցները, որոնք սահմանվել են երկրի միջուկային ծրագրի պատճառով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն  


Վերնագիրի այլ պիտակները