Ռուսաստանում կորոնավիրուսով վարկման 8 294 դեպք են հայտնաբերել մեկ օրում

15:25   07 Ապրիլ 2021    156

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 294-ով՝ մինչեւ 4 606 162:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ապրիլի 7-ին այդ մասին լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածների թվի աճը մնացել Է 0,18 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսից հետո բուժված ռուսաստանցիների թիվը մեկ օրում աճել Է 9 445-ով:

Ընդամեն արդեն ապաքինվել Է 4 229 480 մարդ: Դուրս գրված հիվանդների բաժինը, շտաբի տվյալների համաձայն՝ մնացել Է վարակվածների ընդհանուր թվի 91,8 տոկոսի մակարդակում: Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել Է 374-ով՝ մեկ օր առաջվա 389-ի դիմաց: Ընդամենը համավարակի սկզբից ի վեր վարակից մահացել Է 101 480 մարդ: Պայմանական մահացությունը (վերջնականը կարելի կլինի որոշել սոսկ համաճարակն ավարտվելուց հետո) մնացել Է 2,2 տոկոսի մակարդակում, հետեւում Է տաբի տվյալներից:

Մոսկվայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 1 585-ով՝ մեկ օր առաջվա 1 747-ի դիմաց՝ մինչեւ 1 039 775՛: Հարաբերական արտահայտությամբ հիվանդացածերի թվի աճը, շտաբի տվյալներով՝ կազմել Է 0,15 տոկոս: Մեկ օրում Մոսկվայում արձանագրվել Է կորոնավիրուսի պատճառով 51 մահ, դրանց ընդհանուր քանակն ավելացել Է մինչեւ 17 027, հետեւում Է շտաբի հաղորդագրությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան  


Վերնագիրի այլ պիտակները