Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է մահացել

16:08   07 Ապրիլ 2021    191

Մեքսիկայի Սոնորա նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով 16 մարդ է մահացել, ևս 13-ը՝ վիրավորվել են, հայտնում է Penmont լեռնահանքային ընկերությունը:

Համաձայն տեքստի՝ հանքափորների ավտոբուսի և միկրոավտոբուսի բախումը տեղի է ունեցել Internacional մայրուղու 152 կմ հատվածում:

Ոստիկանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ բախման վայրում աշխատանքները դեռ շարունակվում են:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեքսիկա  


Վերնագիրի այլ պիտակները