Ղրղզստանի բնակիչներն առեղծվածային բռնկում են նկատել երկնքում

16:25   07 Ապրիլ 2021    191

Ղրղզստանի բնակիչները երկնքում վառ բռնկում են նկատել, հնարավոր Է՝ երկնաքարի ընկնելուց:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրադարձության ականատեսները:

Նրանց խոսքով՝ նախօրյակին ժամը մոտավորապես 23:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին) մայրաքաղաքից դեպի արևմուտք` երկնքում երևացել Է իջնող այրվող օբյեկտ՝ ամբողջ երկնակամարը լուսավորելով պայծառ բռնկումով:

Ընդ որում՝ ոչ մի ձայն չի լսվել: Օբյեկտի անկումը դիտել են Բիշքեկի և հանրապետության Չույսկի մարզի բնակիչները: Ստույգ տեղեկատվություն, թե արդյոք դա երկնաքար, գիսաստղ կամ ինչ-որ արբանյակի մաս Է եղել, առայժմ չկա:

«Մենք ճշտում ենք այն տեղեկատվությունը, թե ինչ Է դա եղել: Ըստ նախնական տվյալների, Ղրղզստանի տարածքում ոչ մի ավերածություն չկա»,-հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղրղզստան  


Վերնագիրի այլ պիտակները