Աթենքը Բեռլինից մոտ 300 մլրդ եվրո փոխհատուցում է պահանջում նացիստաների պատճառած վնասի համար

17:12   07 Ապրիլ 2021    201

Հունաստանի և Հարավսլավիայի վրա նացիստական Գերմանիայի հարձակումից 80 տարի է անցել։

Այդ կապակցությամբ Հունաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ գերմանացիների պատճառած վնասների դիմաց փոխհատուցումների վճարման հարցը բաց է մնում: Աթենքի խորհրդարանական հանձնաժողովը Բեռլինից ակնկալվող ֆինանսական փոխհատուցումը գնահատում է առնվազն 289 մլրդ եվրո, ինչը մի փոքր է զիջում Գերմանիայի Դաշնային Հանրապետության բյուջեի ծավալին, գրում է ng.ru-ն։

Նշվում է՝ նացիստական օկուպացիայի ժամանակ տասնյակ հազարավոր հույներ են սպանվել։ Գերմանիան և նրա դաշնակիցները՝ Բուլղարիան և Իտալիան, Հունաստանից հումք և պարենամթերք են արտահանել, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության շրջանում քաղցի։

Հունաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդրոս Պապաիոանան գերմանական DPA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ փոխհատուցումների հարցը մնում է երկու պետությունների հարաբերությունների օրակարգում, և Աթենքը ձգտելու է հասնել դրա լուծմանը։

Նրա կարծիքով՝ այդ թեմայով բանակցությունները կնպաստենհույն-գերմանական հարաբերությունների դրական զարգացմանը։

Հեշթեգներ: Հունաստան  


Վերնագիրի այլ պիտակները