Google-ին մեղադրել են Android սմարթֆոնների օգտատերերին հետևելու համար

19:58   07 Ապրիլ 2021    147

Google ընկերությանը մեղադրում են Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների օգտատերերին ապօրինաբար հետևելու համար:

Այս մասին տեղեկացնում է Financial Times-ը: Նշվում է, որ Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնները գովազդային ծածկագրեր են ստեղծում, որոնք նման են Apple-ի գովազդային նույնականացման ցուցիչներին (Apple Identifier for Advertisers), իսկ դա թույլ է տալիս ընկերությանը հետևել օգտատերերի գործողություններին համացանցում:

Նման կարծիք է հայտնել եվրոպական None of Your Business հասարակական կազմակերպության ղեկավար Մաքս Շրեմսը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Վերջինս արդեն բողոք է ներկայացրել անձնական տվյալների պաշտպանությամբ զբաղվող ֆրանսիական կարգավորիչ մարմին: Հայտարարության մեջ նշվում է, որ Google-ը հետևում է Android սմարթֆոնների օգտատերերին և այդպիսով խախտում ԵՄ օրենսդրությունը: Ընկերությունից դեռևս չեն մեկնաբանել մեղադրանքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Google  


Վերնագիրի այլ պիտակները