Սի Ծինփինը Եվրամիությանը կոչ է արել անկախություն և ինքնուրույնություն դրսևորել

20:05   07 Ապրիլ 2021    156

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից Սինցզյան քաղաքում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով հակաչինանական պատժամիջոցների ֆոնին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում հույս է հայտնել, որ ԵՄ-ն ցույց կտա «ռազմավարական անկախություն» և «ինքնուրույն եզրակացություններ» կանի:

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Չինաստանի ԱԳՆ հայտարարությանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Չինաստանի զարգացումը ԵՄ-ի համար հնարավորություն է: Հուսով ենք, որ ԵՄ-ն ինքնուրույն կանի իր եզրակացություններն ու գնահատականները, և ըստ էության ցույց կտա իր ռազմավարական անկախությունը», - ասել է Սի Ծինփինը:

Նա նաև ընդգծել է, որ Չինաստան-Եվրոպա հարաբերությունները զարգացման նոր հնարավորություններ ունեն, բայց դրանք նաև բախվում են տարբեր մարտահրավերների:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները