Չինաստանը լրացուցիչ կործանիչներ է ուղարկել Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի

20:44   07 Ապրիլ 2021    201

Չինաստանը լրացուցիչ կործանիչներ է ուղարկել Թայվանի հակաօդային պաշտպանության գոտի:

Թայվանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ 15 չինական ինքնաթիռ, այդ թվում՝ 12 կործանիչ, մտել են հակաօդային պաշտպանության գոտի, իսկ հակասուզանավային ինքնաթիռը թռել է հարավ՝ Թայվանի եւ Ֆիլիպինների միջեւ գտնվող Բաշի նեղուցով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նախարարությունում հավելել են, որ Թայվանի ռազմաօդային ուժերն ուղարկել են ինքնաթիռները՝ չինացիներին որսալու եւ նախազգուշացնելու համար:

Ելույթ ունենալով այսօր ավելի վաղ՝ Թայվանի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուն ասել է, որ ԱՄՆ-ն անհանգստացած է հակամարտության վտանգի կապակցությամբ: «Ելնելով տարածաշրջանում զարգացումները դիտարկող ամերիկացի առաջնորդների իմ սահմանափակ ըմբռնումից՝ նրանք հստակ տեսնում են Թայվանի վրա չինական հարձակման հավանականության վտանգը,- ասել է նա:- Մենք պատրաստ ենք պաշտպանվել եւ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք պատերազմի»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները