«Ժողովրդի կենսապայմանների բարելավումը… նույնիսկ պատմության մեջ եղած ամենադժվար այս իրավիճակում, երբ մենք ստիպված ենք հաղթահարել աննախադեպ քանակի փորձություններ, կախված է բջիջներից, կուսակցության ստորին կազմակերպություններից», – ասել է Կիմ Չեն Ընը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բացի այդ, Կիմ Չեն Ընը կուսակցության անդամներին հորդորել է կատարել կուսակցության՝ հունվարին կայացած համագումարում ընդունված որոշումները:
Փորձագետների կարծիքով՝ պատճառը Հյուսիսային Կորեայի տնտեսության վրա համավարակի ազդեցությունն է, ինչպես նաև ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցները:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ