Կալիֆորնիան նախատեսում է ամբողջությամբ վերաբացել տնտեսությունը հունիսի 15-ին

21:25   07 Ապրիլ 2021    156

Կալիֆորնիան ամբողջովին կբացի իր տնտեսությունը հունիսի 15-ին, եթե կորոնավիրուսի հետ կապված հոսպիտալացման մակարդակը ցածր եւ կայուն լինի, իսկ պատվաստանյութերի պաշարները բավարար լինեն 16-ից բարձր տարիքի յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է պատվաստման կուրս անցնել:

Այս մասին երեքշաբթի հայտարարել է նահանգապետ Գավին Նյուսոմը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Մենք կարող ենք սկսել պլանավորել մեր կյանքը համավարակից հետո»,- ասել է Նյուսոմը: «Մենք պետք է զգոն մնանք եւ շարունակենք մեզ այստեղ հասցրած պրակտիկան՝ դիմակներ կրել եւ պատվաստվել, բայց լույսն այս թունելի վերջում երբեք ավելի պայծառ չի եղել»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները