Չինաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Պեկինում Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտի մասին ԱՄՆ հայտարարությանը

21:35   07 Ապրիլ 2021    212

Չինաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցյանը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Նեդ Փրայսի խոսքերը, ով հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է իր դաշնակիցների հետ քննարկել Պեկինում 2022 թվականի Օլիմպիական խաղերի հնարավոր բոյկոտը:

«Ինչ վերաբերում է Պեկինում ձմեռային օլիմպիական խաղերի այսպես կոչված բոյկոտին, ես կասեի, որ սպորտի քաղաքականացումը հակասում է Օլիմպիական խարտիայի ոգուն: Դա ոտնահարում է խաղերի բոլոր մասնակիցների եւ միջազգային օլիմպիական շարժման շահերը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները