Պենտագոնի ղեկավարը կայցելի Իսրայել

09:05   08 Ապրիլ 2021    92

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաջորդ շաբաթ կայցելի Իսրայել: Դա կլինի Բայդենի վարչակազմի առաջին այցը Մերձավոր Արեւելք:

Ակնկալվում է, որ Օսթինը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Բենի Հանցի եւ արտգործնախարար Գաբի Աշքենազիի հետ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Իսրայելցի պաշտոնյաների խոսքով՝ օրակարգում են Իրանը եւ այլ տարածաշրջանային հարցեր, ինչպես նաեւ Սիրիան եւ Լիբանանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները