Ֆիլիպինների նախագահը չեղարկել է ժողովրդին ուղղված տեսաուղերձը իր աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով

09:12   08 Ապրիլ 2021    103

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն չեղարկել է ժողովրդին ուղղված տեսաուղերձը իր աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով:

Երկրում ամեն օր գրանցվում են ռեկորդային թվով վարակման դեպքեր, իսկ իշխանությունները բախվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված ձգձգումների, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ վարակվածների թվում են պաշտպանության նախարարն ու անվտանգության ծառայության անդամներ, ինչպես նաեւ Դուտերտեի օգնականը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները