Մինչեւ 2030 թվականը մեկ կիլոգրամ արհեստական մսի գինը կհավասարվի սովորական մսի գնին

09:19   08 Ապրիլ 2021    120

Մինչեւ 2030 թվականը մեկ կիլոգրամ արհեստական մսի գինը կհավասարվի սովորական մսի գնին՝ 5,66 դոլար:

Հետազոտողները համեմատել են ավանդական մսային արդյունաբերության եւ նոր տեխնոլոգիաների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա եւ հայտնաբերել, որ կուլտիվացված մսի օգտագործման դեպքում ածխածնային հետքը կնվազի 80 տոկոսով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բացի այդ, կնվազի գլոբալ տաքացման վրա ազդեցությունը 17 տոկոսով, եթե խոսքը թռչնամսի մասին է, 52 տոկոսով, եթե խոսքը խոզի մսի մասին է, եւ 85-92 տոկոս՝ տավարի մսի դեպքում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները