29 տարի է անցել Աղդաբանի ցեղասպանության օրվանից

09:00   08 Ապրիլ 2021    266

Այսօր լրանում է Աղդաբանի ցեղասպանության հերթական տարելիցը:

Hayatsk.info-ի փոխանցմամբ, այդ արյունալի իրադարձություններից անցել է 29 տարի:

Քելբեջարի օկուպացիայից մեկ տարի առաջ, հայկական զինված զորամիավորումների կողմից իրագործված Աղդաբանի ողբերգությունը Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի ամենաարյունոտ էջերից մեկն է:

1992 ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, Լեռնային Ղարաբաղի հայ զինյալների օգնությամբ հարձակվելով Քելբեջարի շրջանի Աղդաբան գյուղի վրա, այրել են 130 տնից բաղկացած գյուղը, հաշվեհարդար են տեսել 779 խաղաղ բնակիչների նկատմամբ, 67 հոգու դաժանորեն սպանելով, ցեղասպանություն են իրագործել: Մի գիշերվա մեջ 8 հոգի 90-100 տարեկան ծերերին, 2 անփահաս երեխաներին, 7 կանանց կենդանի այրել են կրակի վրա, 2 հոգի անհետ կորել է, 12 հոգի ծանր մարմնական վնաս է ստացել:

Հայերի կողմից ավերվել են պատմական ու ճարտարապետական հուշարձանները, սրբավայրերն ու գերեզմանոցները պղծվել են ու ավերվել: Որպես հայ անջատողականների Ադրբեջանի մշակութային ժառանգության հանդեպ իրագործած վանդալիզմի քաղաքականության շարունակություն՝ ադրբեջանական դասական աշուղական արվեստի վարպետ Աշուղ Գուրբանիի ու նրա որդու Աշուղ Շամշիրի ձեռագրերը, ներառյալ տուն թանգարանը վառվել ու թալանվել են:

Այս ողբերգությունը առաջինը իրավական և քաղաքական գնահատական տվող համազգային առաջնորդ Հեյդար Ալիևը՝ Ագդաբանում տեղի ունեցած իրադարձությունները անվանել է մարդկության դեմ ուղղված մեծագույն հանցագործություն և դրանք որակել որպես անրգանք ամբողջ մարդկության համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աղդաբան  


Վերնագիրի այլ պիտակները