Արհեստական ինտելեկտը սովորել է երաժշտական հիթեր գուշակել

13:15   18 Մայիս 2018    255

Hayatsk.info-ն հայտնում է, որ Իրվայնում Քալիֆորնիայի համալսարանի մաթեմատիկոսները RandomForest արհեստական ինտելեկտն են հեղինակել, որը վերլուծել է վերջին 30 տարիների՝ 1985-2015 թվականների 500 հազար երգեր։

Ուսումնասիրության հիմնական նպատակը՝ արհեստական ինտելեկտին սովորեցնել երաժշտական հիթեր գրել, չի հաջողվել իրականացնել։

Չնայած դրան, նեյրոցանցը կանխատեսել է, թե որ երգը հիթ կդառնա։ Գիտնականները միավորել են այն գծերը, որոնք միավորում են տարբեր հայտնի երգերին։

RandomForest-ը միայն հնչողությամբ 74 տոկոս ճշգրտությամբ որոշել է երգի հանրաճանաչությունը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները